Ուկրաինական զորքերը մտել են ամիսներ առաջ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոն։
«Սա ևս մեկ կարևոր հաղթանակ է, որ ընդգծում է, որ Ուկրաինան կհաղթի, ինչ էլ որ Ռուսաստանն ասի կամ անի», - «Թվիթեր»-ում գրել է արտգործնախարարը։
Դմիտրի Կուլեբան նաև տեսանյութ է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են քաղաքի բնակիչները ապամոնտաժում ցուցանակը՝ «Ռուսաստանն այստեղ է ընդմիշտ» գրառմամբ։
Փաստացի հանձնելով շրջանը՝ Կրեմլը միաժամանակ այսօր պնդել է, թե Խերսոնը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ: «Այդ կարգավիճակը ամրագրվել է օրենսդրությամբ և չի փոխվելու», - ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ Մոսկվան բռնակցել էր սեպտեմբերի վերջին, դրանից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել էր դուրս բերել զորքերը։ Պեսկովն այսօր ասել է, որ այդ որոշման մեջ նվաստացուցիչ որևէ բան չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ-ն «մանևր» է անվանում զորքերի դուրսբերումը Խերսոնից