Միացյալ Նահանգները հավելյալ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնը։
Ըստ հաղորդագրության, փաթեթը ներառում է մեծ քանակությամբ ռազմամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Avenger տեսակի չորս համակարգ։
«Այս օգնությունը կենսական անհրաժեշտություն ունի Ուկրաինայի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է կիրառել մահաբեր հրթիռներն ու իրանական արտադրության անօդաչուները՝ խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնից ռուսական զինուժի դուրսբերումն ավարտված է. ՌԴ ՊՆ