Գիշերն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ժամը 10:00-ի դրությամբ, ըստ ռազմական գերատեսչության, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Սահմանի արևելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների մասին Երևանը հայտնել էր նաև նոյեմբերի 7-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդել էր, թե հայկական զինված ուժերն են գնդակոծել Քելբաջարի շրջանում ադրբեջանական զինուժի դիրքերը, ինչին ի պատասխան «համարժեք քայլեր» են ձեռնարկվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ