ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որոնցով ամերիկացիներն ընտրում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, Սենատի մեկ երրորդը, շատ նահանգների նահանգապետերին և օրենսդիր մարմինները:
Առաջին արդյունքներն արդեն հրապարակվում են, բայց առանցքային նահանգներում ստացված արդյունքները, որոնք կարող են որոշել այս ընտրությունների ճակատագիրը, դեռ պարզ չեն։
Ամերիկյան CBS հեռուստաընկերության կանխատեսումներով՝ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։ Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են նախագահ Ջո Բայդենի կուսակից դեմոկրատները՝ 220 տեղ, հանրապետականներն ունեն 212 տեղ։
Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս մոտավորապես հավասար հնարավորություններ դեմոկրատների և հանրապետականների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում մեկնարկել են միջանկյալ ընտրությունները