Վլադիմիր Զելենսկին ստացել է «Ազատության մեդալը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 7-ը նոյեմբերի, 2022թ.

Ֆիլադելֆիայում գործող «Ազգային սահմանադրական կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհել է «Ազատության մեդալը»:

Կենտրոնն այդ ամենամյա մրցանակը հանձնում է անհատներին և կազմակերպություններին՝ այդպիսով ճանաչելով նրանց ցուցաբերած առաջնորդությունն ազատության ձգտելու գործում:

Զելենսկին տեսագրած ուղերձով է դիմել ամերիկացիներին և հորդորել է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:

«Կոչ եմ անում ձեզ պահպանել անսասան միասնությունը: Մենք սպասում ենք այն օրվան, երբ կլսենք երազալի լուրն այն մասին, որ խաղաղությունը վերջապես վերականգնվել է: Դեմոկրատիաները չպետք է կանգ առնեն հաղթանակի ճանապարհին», - ասել է Ուկրաինայի նախագահը: