Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Շուշի՝ մասնակցելու «հաղթանակի օրվա» միջոցառումներին։
Հաղորդվում է, որ այդ միջոցառումներին մասնակցում են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցների ղեկավարները:
Ալիևի այցի օրակարգի, ելույթի մանրամասները Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաղորդել։
2020 թվականին Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում կրակը դադարեցվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի վերջին շաբաթը․ Պարտություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես ընկավ Շուշին. մեղավորների փնտրտուքը շարունակվում է