Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 155-ով, բուժվածներինը՝ 153-ով

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 155-ով՝ հասնելով 445 հազար 397-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 153-ով՝ հասնելով 434 հազար 441-ի:

Իրականացվել է 1839 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 230 հազար 307-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 709 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 375 մարդ:

Պատվաստում

Նոյեմբերի 6-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 268 հազար 693 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 152 հազար 875 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 28 հազար 500 քաղաքացի, բուստեր ստացել է 81 հազար 498 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: