ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովը (COP27) իր աշխատանքներն է սկսում Շարմ էլ-Շեյխում (Եգիպտոս):
Ակնկալվում է, որ մասնակից երկրները գագաթնաժողովի ընթացքում կներկայացնեն արտանետումների նվազեցման թարմացված ծրագրեր, որոնք կհամապատասխանեն մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճանից ավելի Ցելսիուսի բարձրացումից զերծ պահելու նպատակին:
COP27 համաժողովը, որը հաջորդում է կլիմայի հետ կապված աղետներին և ջերմաստիճանի ռեկորդներին, կընթանա նոյեմբերի 6-ից 18-ը:
ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովներն անցկացվում են ամեն տարի, որպեսզի կառավարությունները համաձայնեցնեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու քայլերը:
Դրանք կոչվում են COP, որը նշանակում է «Կողմերի համաժողով»: Կողմերը մասնակից երկրներն են, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի բնօրինակ կլիմայական համաձայնագիրը 1992 թվականին: