Բայրամովը ծրագրում է Միրզոյանի հետ Վաշինգտոնում քննարկել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ասել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը պլանավորում է քննարկել խաղաղության պայմանագիրը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում, Հայաստանի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը հայկական կողմին է փոխանցվել հինգ բազային սկզբունքների վրա հիմնված ընդլայնված տարրերը։ Հայկական կողմը ասել էր, որ դրանց ծանոթանալու համար ժամանակ է պետք։

«Կարծում եմ Վաշինգտոնի հանդիպմանը մենք կարող ենք դա քննարկել»․- ասել է Բայրամովը։

Նա պնդել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ օրակարգին և անթույլատրելի ու անընդունելի համարել երրորդ կողմի ազդեցության տակ ապակառուցողական դրսևորումները։