Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է 6-րդ համաժողովում ընտրված նոր վարչության անդամների ցուցակը վերահաշվարկից հետո։
Արդյունքում, փաստորեն, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել կուսակցության վարչությունից: Նրանց տեղերը կանցնեն ավելի շատ ձայներ ստացած պատգամավոր Արսեն Թորոսյանին և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին:
«Քաղաքացիական պայմանագրի» 6-րդ համագումարն անցած կիրակի տեղի ունեցավ։ Կուսակցության 1024 պատվիրակները փակ քվեարկությամբ վարչության 15 հոգանոց նոր կազմ ընտրեցին։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն, անճշտությունների մասին էր բարձրաձայնում ու վերահաշվարկ պահանջում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անճշտություն»՝ ՔՊ կուսակցության վարչության ընտրությունների հաշվարկում