Բրյուսելում «կառուցողական» են որակում երեկ Եվրամիության մայրաքաղաքում անցկացված՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի մթնոլորտը:
ԵՄ արտաքին գործողության ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին նիստից հետո Թվիթերում գրել է. - «Բարձր ենք գնահատում կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանային խնդիրների լուծման ուղղությամբ»:
Armenia/Azerbaijan: EU hosted 🇦🇲 &🇦🇿 border commissions meeting. We commend the constructive atmosphere and willingness of the parties to continue working on addressing border-related issues https://t.co/UTyIk2mAR6
— Nabila Massrali (@NabilaEUspox) November 3, 2022
ՀՀ արտգործնախարարությունը երեկոյան հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների երրորդ նիստում կողմերը պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքները