Իսրայելի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքը. Նեթանյահուն հաղթել է

Արտահերթ ընտրություններն Իսրայելում, 1-ը նոյեմբերի, 2022թ.:

Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի երեկոյան հրապարակել է նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Առաջին տեղում նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ» կուսակցությունն է, որը 120-տեղանոց Քնեսեթում կունենա 32 տեղ:

Երկրորդը 24 տեղ ապահոված «Յեշ Ատիդ» կուսակցությունն է, որի լիդերը ներկայիս վարչապետ Յաիր Լապիդն է:

Երրորդ տեղում Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի առաջնորդած «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների դաշինքն է, որը 14 տեղ է ստացել:

Չորրորդ տեղում 12 մանդատ վաստակած «Պետական ճամբար» դաշինքն է, որի ղեկավարը ներկայիս պաշտպանության նախարար Բենի Գանցն է:

Եվս երկու կրոնական կուսակցություններ 11 և 7 տեղ են ստացել: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որի լիդերը նախկին Խորհրդային Միությունում ծնված Ավիգդոր Լիբերմանն է, 6 տեղ է ստացել: «Ռաամ» և «ԽԱԴԱՇ-ԹԱԼԱԼ» արաբական կուսակցությունները հնգական մանդատ են ստացել: 4 տեղ է վաստակել «Ավոդա» բանվորական կուսակցությունը:

Այդպիսով, աջ և կրոնական ուժերի դաշինքն ապահովել է 64 տեղ և Նեթանյահուին կառաջադրի վարչապետի պաշտոնում:

Լապիդն արդեն զանգահարել է Նեթանյահուին և շնորհավորել է հաղթանակլի կապակցությամբ ու հայտնել, որ իր թիմին հանձնարարել է պատրաստվել իշխանությունը նոր կառավարությանը փոխանցելուն:

2019 թվականից սկսած Իսրայելում 5 անգամ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը Նեթանյահուի «Լիկուդ»-ն է