Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ռուս պաշտոնակցի՝ Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Հայաստանի ԱԽ գրասենյակի փոխացմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Գրիգորյանը և Պատրուշևը նաև անրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին: