Առաջիկա օրերին Վաշինգտոնում կկայանա Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Մի քանի օրից մեկնելու եմ Վաշինգտոն, որտեղ կհանդիպեմ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ», - այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Երկու օր առաջ ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան - Ադրբեջան կարգավորման գործընթացում, և հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած հանդիպումը Նյու Յորքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում