Ղազախստանում՝ Լենինի անվան հանքում առնվազն 5 մարդ է զոհվել գազի պայթյունի հետևանքով

Հանք Կարգանդիի մարզում, արխիվ

Ղազախստանում առնվազն 5 հանքափոր է զոհվել մեթան գազի պայթյունի հետևանքով։ Չորս մարդ վիրավորվել է, մեկ հանքափոր անհետ կորած է համարվում։ Մեթան գազի արտահոսքի հետևանքով պայթյունը տեղի է ունեցել Կարգանդիի մարզի Շախտինսկ քաղաքի Լենինի անվան ածխահանքում նոյեմբերի 3-ին, ժամը 03։00 սահմաններում։

2006 թվականին նույն հանքում պայթյունի հետևանքով 41 հանքափոր էր զոհվել։