Նոյեմբերի 3-ին Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովները։
«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, երրորդ հանդիպման համար: Եվրամիությունը հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել՝ բարելավելու անվտանգությունը տեղում և առաջընթաց հասնելու սահմանազատման հարցում», - հանդիպման մեկնարկին Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին գործողության ծառայության քարտուղար Ստեֆանո Սանինոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին Երասխի ուղղությամբ, իսկ երկրորդը՝ օգոստոսի վերջին Մոսկվայում։
Հոկտեմբերի սկզբին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպման արդյունքում Երևանն ու Բաքուն համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ սահմանազատման հիմք ընդունելով 1991 թվականի սահմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կաԻսկ հոկտեմբերի 31-ին Սոչիի հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները, խորհրդային ժամանակների Գլխավոր շտաբի քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կարգավորելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար