Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է «աբխազական ուղղությամբ» ռուսաստանցի զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացու ապօրինի ձերբակալության մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ միջադեպի առնչությամբ Թբիլիսին կապ է հաստատել Եվրամիության դիտորդական առաքելության հետ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Աբխազիայի իշխանությունները մինչ այս պահը չեն մեկնաբանել Վրաստանի քաղաքացու ձերբակալության լուրը։
Վրացական կողմը նախօրեին էլ հայտարարել էր Հարավային Օսիայի հետ փաստացի սահմանի մոտ Վրաստանի երեք քաղաքացիների ձերբակալության մասին, որոնցից մեկը, ըստ վրացական լրատվամիջոցների,17 տարեկան է։