Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 142-ով՝ հասնելով 445 հազար 242-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 278-ով՝ հասնելով 434 հազար 288-ի:
Իրականացվել է 2 հազար 301 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 228 հազար 468-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 709 է:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 373 մարդ:
Պատվաստում
Հոկտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 267 հազար 18 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 152 հազար 270 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 28 հազար 88 քաղաքացի, բուստեր ստացել է 80 հազար 890 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: