Հնդկաստանի արևմտյան Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 132 մարդ, ևս երկուսը անհետ կորել են, հաղորդում է Times o India պարբերականը:
NDTV-ն, մինչդեռ, հայտնում է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին։
Հաղորդագրությունների համաձայն՝ փլուզման պահին կամրջի վրա հարյուրավոր մարդիկ են եղել:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները մոտ են ավարտին, հաղորդում է Times o India-ն:
Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում 140 տարի առաջ կառուցված կամուրջը վերանորոգումից հետո վերջերս էր վերաբացվել։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թվիթերում գրառմամբ իր ցավակցություններն է փոխանցել «Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը»: «Մեր մտքերը և աղոթքները զոհերի ընտանիքների հետ են, և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին», - գրում է Միրզոյանը: