Քսենյա Սոբչակն այլևս կասկածյալ չէ

Ռուս հեռուստաաստղ Քսենյա Սոբբչակ, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է ավելի վաղ կայացված որոշումը, որով հայտնի հաղորդավար Քսենյա Սոբչակը որպես կասկածյալ էր ներգրավվել պետական «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 միլիոն ռուբլի շորթելու առթիվ հարուցված քրեական գործում։ Այս մասին հաղորդում է պետական TACC գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները։

Գործակալության փոխանցմամբ՝ Սոբչակն այս գործով այժմ որպես վկա է անցնում։

Սոբչակի դեմ հարուցված քրեական գործի մասին լրատվամիջոցները հաղորդել էին հոկտեմբերի 26-ին։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Քսենյա Սոբչակը լքել է Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքով անցնելով Լիտվա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Քսենյա Սոբչակը լքել է երկիրը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը խուզարկություն է կատարում Սոբչակի առանձնատանը