Հայ - թուրքական հաշտեցման փորձերը 2000-ականների սկզբին
Your browser doesn’t support HTML5
Գրեթե 15 տարի առաջ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց նախաձեռնեցին, որը պատմության մեջ մնաց որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»։ Քչերն են, սակայն, հիշում, որ «Ֆուտբոլային դիվանագիտությանը» նախորդել էր շուրջ մեկ տասնամյակ շարունակված մեկ այլ բանակցային գործընթաց, որում ներգրավված էին թե՛ հայ և թուրք դիվանագետները և թե՛ երկու երկրների քաղաքացիական հասարակությունները: