Ուրբաթ օրը անհայտ անձը հարձակում է իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա։ Տուժել է նրա ամուսինը՝ Փոլ Փելոսին։
Հաղորդվում է, որ հարձակման պահին Նենսի Փելոսին գտնվում էր Վաշինգտոնում։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակման հեղինակը ձերբակալված է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու հարձակման պատճառները։
Ներկայացուցիչների տան խոսնակի գրասենյակի փոխանցմամբ՝ Փոլ Փելոսին հարձակման հետևանքով ստացած տրավմաներով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում։