Կրեմլը պաշտոնապես հաղորդեց հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ.

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև Սոչիի հանդիպման նախօրեին ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք Արցախում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատեց Սոչիի եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը