Խերսոնի մարզում Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն այսօր հայտնել է, որ ավելի քան 70 հազար բնակիչ դուրս է բերվել քաղաքից։
Օգոստոսի կեսերից ուկրաինական ուժերը Խերսոնի մարզում հակահարձակման են անցել, նրանք մոտենում են կենտրոնական քաղաք Խերսոնին։
Խերսոնից դուրս են բերվել նաև քաղաքի հիմնադիրը համարվող իշխան Գրիգորի Պոտյոմկինի մնացորդները, նա հուղարկավորված էր Եկատերինսկի տաճարի տարածքում։ Տարհանել են նաև զորավար Ալեքսանդր Սուվորովի կիսանդրին և ծովակալ Ֆյոդոր Ուշակովի արձանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական իշխանությունը Խերսոնի բնակիչներից պահանջել է անհապաղ հեռանալ