Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Խոսնակի փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի: ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։ Նույն իրավիճակն էր նաև սեպտեմբերյան բախումներից առաջ։