ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը երեկ այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետարանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները, ասված է Սյունիքի մարզպետարանի հաղորդագրությունում:
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
ԵԱՀԿ առաքելությանը Հայաստանում է ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ պաշտոնական Երևանի հրավերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամները Հայաստանում են