Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը որակելով հերթական ապատեղեկատվություն։
Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Բաքուն հաղորդել է, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։ Նույն իրավիճակն էր նաև սեպտեմբերյան բախումներից առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար