Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացնելու գաղափարը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ընդհանուր առմամբ հաջորդ տարվա համար այդ թիվը կկազմի 18 միլիարդ դոլար եվրո», - նշել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Նա կարծիք է հայտնել, որ այդ քայլ թույլ կտա միջոցների կայուն և հուսալի հոսք ապահովել Ուկրաինայի համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ երկրում ութ ամիս շարունակվող պատերազմի հետևանքները վերականգնելու համար Կիևին ամսական առնվազն չորս միլիարդ եվրո է անհրաժեշտ։