Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը` առանց հավելյալ մանրամասների:

Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է ուկրաինական պատերազմի պայմաններում հաղորդակցության գծերի պահպանման կարևորությունը:

Երկու երկրների պաշտպանության նախարարները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել այս տարվա մայիսին, այդ զրույցի ընթացքում ևս քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։