Քիչ անց Սյունիքի մարզկենտրոն Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցելու են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախօրեին է Երևան ժամանել պաշտոնական այցով, հանդիպում է ունեցել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կայացել է երկու նախարարների համատեղ ասուլիսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. ԱբդոլլահիանԻրանի կառավարությունը անցած տարվերջին էր որոշել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Սեպտեմբերի վերջին Վարամինն անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992-ի փետրվարի 9-ին: 1992-ի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը, իսկ դեկտեմբերին Թեհրանում՝ Հայաստանի դեսպանությունը: