Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Երևան

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան:

ՀՀ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ տեղի է ունենում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Նա օրվա ընթացքում կհանդիպի նաև Հայաստանի վարչապետի և ԱԺ նախագահի հետ։

Աբդոլլահիանի այցի մասին ոչ հայկական, ոչ իրանական կողմը նախօրոք չէր հայտնել, «Ազատության» աղբյուրների հաղորդմամբ, սակայն, այցը ծրագրված էր, Իրանի ԱԳ նախարարը Հայաստան գալու հրավեր վաղուց ուներ։