Ֆրանսիայի դիրքորոշումը «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հարցում մնում է անփոփոխ»

Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հարցում մնում է անփոփոխ, հայտարարել է այդ երկրի արտգործնախարարությունը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է Ֆրանսիայի կառավարությունը արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով քննադատել էր նախագահ Մակրոնին ու պնդել, թե նա «փողոցային բառապաշար է օգտագործել» «Ֆրանս 2-ին» տված հարցազրույցում, և չի կարող այլևս անաչառ միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Այդ հարցազրույցում Մակրոնը պնդել էր, թե Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում, և Ադրբեջանի խաղը խաղում՝ Թուրքիայի մասնակցությամբ։

«Նախագահ Ալիևի այդ խոսքերը որևէ կերպ չեն շեղում Ֆրանսիայի՝ ամբողջ ուժով հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու ջանքերին։ Հանրապետության նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր դարաձավ քառակողմ հանդիպում կազմակերպել հոկտեմբերի 6-ին՝ նախագահ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ու վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, հավելելով, որ Փարիզը լիովին աջակցում է Եվրամիության հետ սկսված նախաձեռնությանը, որի նպատակն է խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի ու Ադբեջանի միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան բացարձակ անընդունելի է որակել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը