Աբդոլահիանը պնդում է՝ Իրանը թույլ չի տա արգելափակել իր ճանապարհը Հայաստանի հետ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, երեքշաբթի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսությամբ ներկայացնելով Էբրահիմ Ռաիսիի նախագահության մեկ տարվա արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է նաև Իրան-Հայաստան ճանապարհի թեմային։

IRNA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ու Հայաստանի միջև «սահմանային վեճի» հարցի հետ կապված Աբդոլահիանն ասել է․ - «Իրանը թույլ չի տա արգելափակել իր հաղորդակցության ուղին Հայաստանի հետ և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ սկսեց այդ տարածաշրջանում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կրկին նախազգուշացումներ է տալիս Ադրբեջանին