Հոկտեմբերի 10-ից ի վեր ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների ողջ երկրով մեկ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պուտինի ռեժիմի հետ բանակցությունների համար տեղ չի մնացել», - Twitter-ում գրել է Զելենսկին։
Ռուսական ուժերի հուժկու հրթիռակոծությունը հաջորդում է հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն և պնդել, որ դրա հեղինակներն ու պատվիրատուները ուկրաինական հատուկ ծառայություններն են։
Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «այժմ կարիք չկա զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին», սակայն զանգվածային հրթիռային հարվածներն ու կամիկաձե անօդաչու սարքերի հարձակումները շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը գնդակոծվել է իրանական արտադրության ԱԹՍ-ներով