Մեկնարկել է Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության, տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աննիկեն Հյութֆիլդտը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: