Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը հոկտեմբերի 18-19-ը դադարեցվում է գազատարի վերանորոգման պատճառով, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Նշված ժամանակահատվածում Հայաստանի բնակիչները գազ կստանան ներքին պաշարներից, սահմանափակումներ չեն նախատեսվում, ասված է հաղորդագրությունում: