Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ասված է Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հաղորդում է արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծության մասին, Բաքուն հերքում է