Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով:

Շարլ Միշելը նշել է, որ այն կօգնի «ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»:

Քաղաքացիական դիտորդների տեղակայման համաձայնությունը ձեռք էր բերվել ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Եվրամիության արտգործնախարարներն էլ այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատեցին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը: