Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար:
«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է»,- գրել է Փաշինյանը եզրակացնելով, - «հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։ Նույն իրավիճակն էր նաև սեպտեմբերյան բախումներից առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ»․ Երևանը՝ Բաքվին