Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին երեկ Միացյալ Նահանգներին է մեղադրել երկրում շարունակվող բողոքի լայնածավալ ակցիաների և անկարգությունների համար:
Բողոքի շարժումը սկսվել է այն բանից հետո, երբ մահմեդական գլխաշորը՝ հիջաբը, պատշաճ ձևով չկրելու մեղադրանքով ոստիկանության կողմից բերման ենթարկված 22-ամյա երիտասարդ կինը՝ Մահսա Ամինին, սեպտեմբերի 16-ին մահացել է բաժանմունքում:
«Մենք գիտենք, որ Ամերիկան է աշխարհում և այս տարածաշրջանում քաոսի, ահաբեկչության և խռովությունների կազմակերպիչը: Մենք և ամբողջ աշխարհը համոզվում ենք, որ ամերիկացիներին պարզապես զայրացնում և հունից հանում է Իրանի ժողովրդի նորարարությունը, երջանկությունը, ցանկացած լավ բան, որ մեզանում տեղի է ունենում»,- ասել է Ռաիսին:
Վաշինգտոնն ավելի վաղ Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն «իրենց հիմնարար իրավունքների համար պայքարող խաղաղ ցուցարարների վրա»:
Երիտասարդ կնոջ մահվանից հետո Իրանի բազմաթիվ քաղաքներում և շրջաններում մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 20 երեխա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ