Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմը լրացուցիչ ուժեր է տեղակայում Դաշքեսանի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական կողմն, իբր, լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում Դաշքեսանի ուղղությամբ:

«Հոկտեմբերի 16-ից մենք նկատում ենք զինծառայողների և հրետանու 4 միավորների տեղադրում Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռ չի մեկնաբանել։