Այսօր վաղ առավոտյան ռուսները կամիկաձե-անօդաչուներով հարվածներ են հասցրել Կիևին և մի շարք ավաններին:
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շևչենկովսկի թաղամասում վնասվել են մի քանի շենքեր, հրդեհներ են բռնկվել, շենքերից մեկը փլզուվել է: Ենթադրվում է, որ դրա ավերակների տակ մարդիկ են մնացել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն երեք բնակիչ է զոհվել:
ԱԹՍ-ների հարվածներին են ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջանները: Ուկրաինական կողմը պնդում է, որ վերջին ժամանակաշրջանում ռուսները կիրառում են իրանական արտադրության Shahed-136 տեսակի ԱԹՍ-ներ:
Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքը գրոհների չի ենթարկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրկին պայթյուններ Կիևի կենտրոնում, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են