ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր կքննարկի Հայաստանում դիտորդական առաքելությունը

Եվրամիության դրոշը, արխիվ

Եվրամիության անդամ երկրներն այսօր արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկեն Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի առաջարկը։

Եվրամիությունից հայտնում են, որ առաքելության առաջնային նպատակն է նպաստել կայունությանը և վստահության կառուցմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ բարելավելու անվտանգությունը երկու երկրների սահմանին։

Ադրբեջանի հետ Հայաստանի սահման Եվրամիության քաղաքացիական դիտորդներ գործուղելու համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում, անցած շաբաթ ԵՄ դեսպանները հավանություն տվեցին առաքելությանը, օրեր անց էլ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդների նախնական խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը և Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցերԱյսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբըԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելությունՔառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա