Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը հանդիպումներ են ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության անդամները այսօր կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:
Պատվիրակության կազմում են եղել նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարբեր պատկերացումներ բանակցային գործընթացի վերաբերյալ. Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Արցախի պատվիրակությանը