Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է «սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը»:
Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հայտնել է առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը:
Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը Երևան է ժամանել երեկ՝ նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։
Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ