Ռուսական ռազմական ստորաբաժանումների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս։ Բելառուսի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութում նրանց դիմավորում են աղ ու հացով։ Ռուս զինվորականներից մեկը հայտարարում է, թե պատրաստ են կատարելու հրամանատարության ցանկացած առաջադրանքները։
Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է․ «Զորքերի ռեգիոնալ խմբավորում ստեղծելու որոշումը ընդունվել և իրականացվում է բացառապես Բելառուսի տարածքում Միութենական պետության պետական սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը ուժեղացնելու համար և թելադրված է մեզ սահմանամերձ շրջաններում չդադարող ակտիվությամբ»։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ավելի վաղ ասել էր, որ իրենց տվյալների համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Լուկաշենկոյին համոզել ուղիղ մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։