ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը «Արցախի հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման շուրջ՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը»:

Իր հերթին Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, այդ թվում՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները թեմայի շուրջ:

Հանդիպմանն, ըստ հաղորդագրության, կարևորվել է միասնական ջանքերով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել են