Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է, որ այսօր Երևան է ժամանում Միության դիտորդների նախնական խումբը։
«Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ - ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը», - Թվիթերում գրել է Կլաարը:
Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Երեկ հաղորդվեց, որ Եվրամիությունը տեխնիկական խումբ է գործուղում Հայաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն տեխնիկական խումբ է այսօր գործուղում Հայաստան