Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 15 օրվա վարչական կալանքի և 50 հազար ռուբլու տուգանքի է դատապարտել մի մոսկվացու՝ մեքենայում ուկրաինական երգ լսելու համար: Այդ մասին հայտնել է РБК լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության, մոսկվացին, որի անունը չի նշվում, մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Զինված ուժերի վարկաբեկման հոդվածներով:
Մոսկվացու կինը ОВД-Инфо իրավապաշտպան կենտրոնին ասել է, որ ամուսնուն հոկտեմբերի 12-ին ձերբակալել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանները դատարանին հայտնել են, թե ձերբակալված վարորդը մեքենայում ուկրաինական երգ է լսել:
Ըստ ОВД-Инфо կենտրոնի, դատարանը հաստատել է, որ վարորդին ձերբակալել են այդ արարքի համար: