Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռայիսին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված տնտեսական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և ասել է, թե Իրանը մտադիր է զարգացնել Ադրբեջանի հետ բազմակողմանի հարաբերությունները:
Ալիևն, իր հերթին, ասել է, թե Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Կասպից ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:
Նա ասել է, թե Բաքուն «Երևանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի 5 ներկայացված սկզբոունքների վրա»:
Ալիևը նշել է, թե «հավատում է այդ հարցում առաջընթացին՝ այն դեպքում, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի»:
Հանդիպմնան ընթացքում կողմերը նաև կարևորել են Իրանի և Ադրբեջանի միջև Ագբանդի կամրջի բացումը, նշելով, որ այն ունի ոչ միայն խորհրդանշական, այլև մեծ գործնական նշանակություն:
Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության, Ալիևը և Ռայիսին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: